Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_102bf8a6f6f54bdaaae1a77290c409e0
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ. «Չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը»․ Ermenihaber.am

Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նշվում է, որ 7 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում «անօրինական» հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներն օգտագործվել են որպես պատրվակ Ռուսաստանի կողմից Ղրիմի «բռնակցման» համար:

«Թուրքիան մեծապես կարևորել և կարևորում է Ղրիմ թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող ղրիմցի թաթարների անվտանգությունը, բարօրությունը և մշակութային անհատականության պահպանումը»,- ասվում է հայտարարությունում:  

Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Ղրիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 

Աղբյուր՝ Ermenihaber.am