Բացել լրահոսը Փակել լրահոսը
1046273
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում չի նախատեսվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց. «Այսօր նման հանդիպում նախատեսված չէ: Ընդհանրապես, եթե նախատեսվի, ապա լրացուցիչ կտեղեկացնենք»:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել: «Ես այդ լուրն առաջին անգամ կարդացի մամուլում: Մենք նման քննարկում ընդհանրապես չենք ունեցել»,- «Արմենպրես»-ին ասաց Զոհրաբյանը:

ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ մարտի 17-ին սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հստակ օրվա մասին: