Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան 3 pg
A A
Քաղաքականություն

Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 23-ին, ինչպես որոշված էր

ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 23-ին, ժամը 11-ին՝ գրավոր ընթացակարգով։ Հրապարակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը՝ 2021թ. մարտի 16-ի դրությամբ։

«Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ի հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ  են  նշանակված Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Ե․ Խունդկարյանը, Է. Շաթիրյանը, Ա. Վաղարշյանը։ Նրանք պատրաստվում են 2020թ դեկտեմբերից, երբ ՍԴ  նախագահ Ա․Դիլանյանի  07․12․2020թ որոշմամբ զեկուցողներ են նշանակվել։

«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ  Քոչարյանի փաստաբանները մի քանի անգամ հայտարարել են, որ եթե Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչի Սահմանադրությանը հակասող, ապա իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն անմիջապես պետք է դադարեցվի։

Հիշեցնենք, որ  2008թ  հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիք էր հրապարակել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ։