Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն-1
A A
Պաշտոնական

Փաշինյանը նոր նշանակում է կատարել վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Ղարիբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ:

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

 

«Աննա Արամի Ղարիբյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ»,- ասված է որոշման մեջ: