Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Մարտի 16-18-ը ՀՀ կառավարական պատվիրակություն կգործուղվի Մոսկվա

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի ՀՀ կառավարական ել պատվիրակությունը ։ Այս մասին որոշում է կայացրել  ՀՀ վարչապետը ։

Պատվիրակության կազմում  են ՝ Մհեր Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը , Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը ։

Ըստ վարչապետի որոշման, ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին է  ներկայացնելու  գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: