Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այցելելու է ԱԳՆ․ ընդդիմադիրներն ակցիայով են դիմավորում նրան․ ուղիղ (տեսանյութ)

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ  մեկնարկել է հերթական  բողոքի ակցիան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Այսօր նախատեսված է Փաշինյանի այցը ՀՀ ԱԳՆ, ցուցարարները հենց այս հանդիպման առիթով էլ հավաքվել են ԱԳՆ շենքի դիմաց։

ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ այն օրը, երբ Հայրենիքի փրկության շարժումը որոշի հաղթահարել ոստիկանական շղթան, պարտադիր այդ օրը  կհաղթահարի․

«Մենք խոստացել ենք,որ գերագույն գլխավոր դավաճանն օր ու արև չի ունենալու, այն մարդը, ով իր երկրի մայրաքաղաքով շրջելու համար այսքան ոստիկան պետք է մոբիլիզացնի, այդ մարդը արդեն մահացել է որպես քաղաքական գործիչ, որպես հայ»։

Մամիջանյանը հայտարարեց՝ այսօր եկել է ավելի շատ ցուցարար, քան իրենք նախատեսել էին․

«Իսկ թե ինչ ենք անելու, թող անակնկալ լինի: Ամեն մարդու համար վիրավորական է, որ ինքը իր ժողովրդից այսպես պետք է պաշտպանվի»,-ասաց նա:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ մարզերից բերվել են հարյուրավոր ոստիկաններ, փակել են կենտրոնը, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի ԱԳՆ։

Ցուցարարներից մեկն էլ  դիմեց ոստիականներին․

«Դուք ծառայում եք մեկ մարդու, այս մարդը ձեզ վերցնում, մի տեղից մյուս տեղն է տանում այս ավտտոբուսներով, դուք ծառայում եք մեկ մարդու, ով Արցախը հանձնեց, Շուշին չպաշտպանեց»։

ԱԳՆ շենքի մոտ արդեն մեծ թվով ոստիկաններ ուժեղացված հսկողություն են իրականցնում։

ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիները վանկարկում են «Նիկո՛լ դավաճան», «Առանց թուրքի Երևան» և այլն։