Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» նախագահի աշխատակազմին տեղեկացրել է հանդիպման հրավերն ընդունելու մասին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,-ասաց Մակունցը: