Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե «Իսկանդերը» օգտագործվեր, 5-րդ օրը պատերազմը կկանգնեցնեինք․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Իսկանդերով կարող էինք ոչնչացնել Ադրբեջանի նավթամուղն ու կանգնեցնել պատերազմը։ Չէ որ նրանք խփում էին Ստեփանակերտի, Շուշիի վրա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմում ռուսական այդ զինատեսակի օգտագործմանը։

Ա․Սարգսյանն ասում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Իսկանդերը» տվել է Հայաստանին, որպեսզի ճիշտ ժամանակին օգտագործենք․

«Եվ դա անհրաժեշտություն էր նրա համար, որ երբ դու պարտվում ես, օգտագործես քո բոլոր հնարավորությունները։ Եթե կարողանայինք «Իսկանդերը» ճիշտ օգտագործել, կխփեինք Գյանջայի ինքնաթիռներին, և ոչ թե ինչ-որ շենքի»։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ճիշտ է՝ Ռուսաստանն այդ զինատեսակը տվել է Հայաստանին, բայց այս պատերազմում այն ադրբեջանցիների դեմ կիրառելու հնարավորությունը չի տվել, Ա․Սարգսյանն այսպես պատասխանեց․ «Դա էլ է կախված նրանից, թե դուք ինչ հարաբերությունների հետ եք ձեր գործընկերների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում