Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կորոնավիրուսի թվերը կտրուկ աճել են (տեսանյութ)

Բավականին երկար ընդմիջումից հետո կորոնավիրուսի դեպքերի էական աճ ունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրեց թվային վիճակագրությունը․

«Երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը, այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որից 901-ը հոսպիտալացված են»։

Ավանեսյանն ասաց՝ այս պահին ծավալված են 9 բժշկական կենտրոններ, ծավալման աշխատանքները շարունակվում են աճի տեմպին զուգահեռ, այս պահին ավել 100 մահճակալ կա։

Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց պահպանել հակահաամաճարակային կանոնները, որպեսզի նոր սահմանափակումների անհրաժեշտություն չլինի։