Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գնացե՛ք, փակե՛ք ԱԺ մուտքերը, տղե՛րք, առաջ․Մանուկյանը՝ հանրահավաքի մասնակիցներին (տեսանյութ)

Այսօրվա հանրահավաքում ընդդիմությունն սպասում էր նախագահականից արձագանքի՝ արդյո՞ք նախագահը պատրաստվում է դիմել ՍԴ և վիճարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրամանագրի հարցը։ Նախագահականից, սակայն, մինչ այս պահը որևէ արձագանք չկա։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկանածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցանկացած հարց այնպես վերջանա, որ մաքսիմալ վնաս բերի մեր պետությանը․

«Պատերազմի 4-րդ օրը  իրեն ասում էին պատերազմը կանգնեցրեք, ինքը տարավ մինչև այն աստիճան, որ ամենածանր վիճակով ավարտվեց պատերազմը, նույնն է այժմ, ինքը միևնույնն է գնալու է, բայց գնալու է ամենամեծ վնասը բերելով մեր պետությանը»։

Մանուկյանը հայտարարեց՝ բանակի որոշումը հստակ է՝ իրենք որոշել են, որ անսասան կանգնելու են, նաև պնդեց՝ մենք նախագահ չունենք, բայց ունենք Ազգային ժողով․

«Ձրիակներների մի խումբ, որը վնաս է բերում  մեր ժողովրդին և պետությանը, գնացե՛ք, փակե՛ք ԱԺ մուտքերը, տղե՛րք առաջ, ոչ մի պատգամավոր չպիտի մտնի այս շենքը, մեզ պետք է ամեն գիշեր 200-300 հոգի մարդ լինի»,-հայտարարեց Մանուկյանը։

Նրա հայտարարությունից հետո քաղաքացիները շտապեցին փակել մուտքերը, առաջ եկան ոստիկանները և նրանք մեջ սկսվեց քաշքշուկ։ Իրավիճակն այս պահին շարունակում է լարված մնալ։