Բացել լրահոսը Փակել լրահոսը
untitled_1_4_web
A A
Քաղաքականություն

Արտակ Դավթյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա: 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Պաշտպանության նախարարությունից:

Արտակ Դավթյանը 2018- 2020 թվականներին զբաղեցրել է ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: