Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մարտի 8-ին, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 հասցեում գտնվող երկու տներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին, մարվել՝ 14։46-ին։ Այրվել են երկու տների տանիքների (մոտ 50 քմ և 30 քմ) փայտյա կառուցատարրերը և գույքը՝ մասամբ. տուժածներ չկան։