Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Լոռի ՖԱ»-ին և հավասարվեց չեմպիոնին

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Նոան» սեփական դաշտում ընդունեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին:

Նախ երեք գոլ խփեցին տանտերերի խաղացողները: Աչքի ընկան Վլադիմիր Ազարովը, Մոնրո Արարատը, իսկ մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Թիմուր Ռուդոսելսկին: Խաղավարտից 8 րոպե առաջ Անդրե Մերսալաոն կրճատեց հաշվի տարբերությունը:

«Նոան» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր և հավասարվեց 4-րդ տեղում ընթացող Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»: «Լոռի ՖԱ»-ն երրորդ պարտությունը կրեց այս տարի և իր ակտիվում եղած 23 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: