Բացել լրահոսը Փակել լրահոսը
թունել
A A
Պաշտոնական

Դիլիջանի թունելում երթևեկության խոչընդոտ է առաջացել. բեռնատարի կցորդ է փչացել

Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։

«Հարգելի' վարորդներ, Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։
 
Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- գրված է հաղորդագրությունում։