Բացել լրահոսը Փակել լրահոսը
68487_b
A A
Պաշտոնական

Մեքենան բախվել է Զորակոչային ծառայության շենքի ճաղավանդակին և հայտնվել բակում․ կա երկու զոհ

Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա Ղ, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա Խ, ծնված 1988 թ) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ԱԽ-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։