Հայկական արտադրության նռնականետի արկերը սերիական արտադրության փուլում են. (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հակոբ Արշակյանը.
«Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Անցել է պետական փորձարկումներ, գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ շատ կարևոր է նաև արդեն գոյություն ունեցող, պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։ Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»: