Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահը պիտի կատարի իր պարտքը, այլապես Շուշիի անկումն իր խղճին է․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Այն մարդիկ, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և այստեղ չեն, անհամեմատ ավելի շատ են, քան այստեղ հավաքված մարդիկ։ Այս մասին այսօրվա հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ կոչ անելով միանալ շարժմանը կամ ստեղծել առանձին կազմակերպություններ և պահանջել հրաժարական․

«Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, երբ մեր ազգը մահանում է մեր աչքի առջև, և մեզնից է միայն կախված, որ ինչ-որ անպիտան մարդիկ նստել են ղեկին»։

Մանուկյանը չժխտեց, որ նախկինում կուսակցությունները ընտրակաշառք էին բաժանում, որ գային պաշտոնի, բայց, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի գումարները բաժանում է ոստիկանությանը, որ ծառայեն իրեն․

«Միայն իր հենարանը մնացել է փող բաժանելը ոստիկանությանը, պահել իշխանությունը։ Այս իշխանությունը շատ թույլ է և վտանգավոր մեր երկրի համար»։

Մանուկյանը հայտարարեց՝ մեր պետությունն այլևս ոստիկանական պետություն է, հետևաբար՝ ընտրություն չի  կարող լինել ոստիկանական պետությունում։

Վազգեն Մանուկյանը հարց է բարձրացում՝ Արմեն Սարգսյանն ինչո՞ւ մինչև հիմա Օնիկ Գասպարյանի ազատման  հրամանագիրը չի ուղարկել Սահմանադրական դատարան․

«Հիմա մենք պահանջում ենք, որ բժիշկը բժշկությամբ զբաղվի, ուսուցիչը՝ ուսուցչությունով, բա նախագահի պաշտոնը ո՞րն է, իր պարտականությունն է դա, հենց նույն օրը պետք է ուղարկեր։ Նախագահը պիտի կատարի իր պարտքը, այլապես Շուշիի անկումն իր խղճի վրա է»,-հայտարարեց Մանուկյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց, երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր, ապա Պարոնյան փողոցով դեպի Երևանի տարբեր փողոցներ։