Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

 ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 5-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

ՀՀ երրորդ նախագահի անունից մարտի 5-ի առավոտյան «Եռաբլուր»-ում նաև ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

«Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ տեղադրել՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ: