Բացել լրահոսը Փակել լրահոսը
1045289
A A
Պաշտոնական

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում:

Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Ռոլանդի Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ: