Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի կարևոր դերակատարներն այսօր հայտ են ներկայացրել հեղաշրջում անելու․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Շատ կուզեի, որ Սպարապետի, իր ժամանակների զինվորականների, իր ժամանակների քաղաղաքական ուժերի, առաջնորդների հասունությունն ունենայինք և այդ հասունությամբ կարողանայինք ելքեր գտնել այս իրավիճակից։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ինչ վերաբերում է ԳՇ հայտարարությանը, Բաբաջանյանը հայտարարեց՝ հույս ունի, որ շուտով մենք առանց ցնցումների կունենանք Գլխավոր շատբի նոր պետ, ով չի ներքաշվի քաղաքականության մեջ․

«Հոկտեմբերի 27-ի կարևոր դերակատարներն  այսօր հայտ են ներկայացրել հեղաշրջում անելու, այդ մարդիկ միջոցների մեջ խտրություն չեն դնում, նույնիսկ այն պարագայում, երբ հաղթած բանակը հոկտեմբերի 27-ին գլխատված Սպարապետի հանգամանքը նույնիսկ հաշվի չառավ և  չներքաշվեց քաղաքականության մեջ։ Այսօր մեր երկրին աղետալի պարտության հասցրած զինվորականությունը, որոնցից շատերը ուղղակի պատասխանատու են այս պարտության համար, փոխանակ մտածեն իրենց պարտականությունները դադարեցնելու մասին, քաղաքականության մեջ ներքաշվելով՝ հրաժարականի պահանջ են ներկայացնում»։

Ըստ Բաբաջանյանի՝ զինվորականությունը քաղաքական իշխանության հետ անհամաձայնության մասին պիտի հոգար մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում․

«Ի վերջո եռակողմ խայտառակ համաձայնագիը ԳՇ-ի և անձամբ Օնիկ Գասպարյանի աջակցությունն ուներ։ Այդ ինչպե՞ս եղավ, երբ քաղաքական դաշտում ոմն Վազգեն Մանուկյան, ով Հոկտեմբերի 27-ի ակաբեկիչներին ռոմանտիկներ էր անվանում, հանկարծ հայատարարեց կայծակնային զարգացումներով իրավիճակը հանգուցալուծելու մասին, պարզվեց՝ ԳՇ-ն պետք է հանդես գա նմանօրինակ հայտարարությամբ»։

Ըստ Բաբաջնայնի՝ «Իսկանդերի» շուրջ քննարկումները պատրվակ էին, պրովոկացիաներ էին՝ իրավիճակն արագ փոխելու և երկրում ռազմական հեղարջում իրականացնելու համար․

«Հույս ունեմ, որ մեծապես ռազմական հեղաշրջման վտանգը չեզոքացած է , բայց չի բացառվում, որ կան օջախներ, որոնք հանգիստ չեն մնում և քաղաքական ուժերի հրահրմամբ շարունակում են հույսեր փայփայել, որ իրավիճակը կարող է փոխվել»։

Բաբաջանյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է արտահերթ ընտրություններով, բայց  համարում է, որ պետք է պատրաստվելու ժամանակ լինի, որպեսզի հնարավորինս շատ ուժեր կարողանան մասնակցել ընտրություններին․

«Եթե մենք չկարողացանք հասարակության հուսահատված հատվածին մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին, այդ Ազգային ժողովը լեգիտիմության սոսկալի խնդիր է ունենալու և երկար կյանք չի ունենալու»։

Ըստ Բաբաջանյանի՝ իր ունեցած տեղեկություններով՝ ընտրությունները լինելու են ավելի շուտ, քան սեպտեմբեր ամիսը։