Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ1
A A
Պաշտոնական

Մարտի 8-ին Երեւանում սպասվում են տեղումներ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
 
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
 
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ: