Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օնիկ Գասպարյանը կընկնի նույն կարգավիճակում, ինչ Միքայել Հարությունյանը․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ բանակը քաղաքական գործընթացների մեջ չպետք է մտնի, և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԳՇ-ի հայտարարությանը։

Սարգսյանը հիշեցրեց՝ նույն Մարտի 1-ին բանակը միջամտեց քաղաքական գործընթացներին․

«Բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, երկու օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանն ինքն է ինքնագլուխ արել այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը այն ժամանակ Թբիլիսիում էր, և նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բացի քաղաքական լինեուց»։

Այս դեպքում ևս Սարգսյանը քաղաքական ուժերի միջամտություն է տեսնում․

«Տեսնում  եմ կողքից քաղաքական բզբզողների, ովքեր չեն թաքցնում հեղաշրջումների հանդեպ իրենց հակվածությունը, Երևանում զորքեր տեսնելու հակվածությունը, և գտնում, որ դա որևէ լավ բանի չի բերի, Օնիկ Գասպարյանը կընկնի նույն կարգավիճակում, ինչում հայտնվեց Միքայել Հարությունյանը»։

Սարգսյանը համարում է, որ ԳՇ պետի հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտության, նաև ռազմական հեղաշրջման փորձ է․

«Բարեբախտաբար, այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջեցնելուն, եթե իջեցվեր, դա կլիներ ռազմական հեղաշրջման իրացում»։