Բացել լրահոսը Փակել լրահոսը
1744190
A A
Քաղաքականություն

Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 10 զինծառայող մահացել է. razm.info

Մարտի 4-ի կեսօրին Թուրքիայի Բիթլիս նահանգում կործանվել է Ցամաքային զորքերին պատկանող Cougar տեսակի բազմանպատակային ուղղաթիռ։ Ուղղաթիռում գտնվող 9 զինծառայող անմիջապես մահացել է, 4-ը՝ վիրավորվել։

[Թարմացում] Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածների թվում է նաև Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի 8-րդ կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը։ [Թարմացում]

[Թարմացում 2] Հայտնի է դարձել ուղղաթիռում գտնված անձնակազմի մյուս անդամների ինքնությունը
հետախուզության գնդապետ Շենթուրք Այդընյեր
կապիտան Սալիհ Սարըօղլու
կապիտան Էնդեր Ուզունչաքմաք
կապիտան Թայֆուն Քուրեշ
կապիտան Գյոքհան Ույսալ
ավագ ենթասպա Մեհմեթ Դեմիր
կրտսեր ենթասպա Օմեր Ումուլու
սերժանտ Նազմի Յըլմազ
սերժանտ Շյուքրյու Քարադիրեք
մասնագիտացված շարքային Թոլգա Դեմիրջի։

Թուրքիայի ՊՆ փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկն ավելի ուշ նույնպես մահացել է։ [Թարմացում 2]

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ այս պահին վիրավորները տեղափոխվում են հիվանդանոց։ Ըստ ՊՆ-ի՝ ուղղաթիռը թռիչք էր կատարել Բինգյոլից ու շարժվել դեպի Թաթվան, կործանվել է Չեքմեջե գյուղում։