Բացել լրահոսը Փակել լրահոսը
8f57f59aeb2a6cc8468bc59e5e715ea2
A A
Պաշտոնական

Փլուզում Կապանում․ կոմբինատի հանք իջանցքի հորիզոնականը փլուզվել և իջել է մոտ 15 մ․ կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա Ս (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։

Լեռնափրկարարները  Ա․ Ս-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ: