Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախից և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով  Anadolu լրատվականին։

 
Խոսելով արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից, Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը  Ղարաբաղում անվտանգության ապահովումն է։   

«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքցնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանիի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»: 

Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է. 

«Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:

Նշենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։ 

Հիշեցնենք, որ  «Տնտեսական համագործակցության կազմակերպությունը» հիմնադրվել է 1985թ.-ին։