Բացել լրահոսը Փակել լրահոսը
1587560379_0_122_3209_1927_1920x0_80_0_0_06702a4664b99972227bc5e150826bc2
A A
Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այս հարցում:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դա ինքնիշխան պետության ներքին գործն է, այն այդ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթաց է, այդ պատճառով էլ այստեղ այլ գնահատականներ չեն կարող լինել»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանն ոչ մի այլ դիրքորոշում չէր կարող ունենալ, քանի որ ռուսական կողմն ինքն է մշտապես այլ երկրներին կոչ անում չմիջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին։