Բացել լրահոսը Փակել լրահոսը
6a0c0674ba1c1938afb67b3b9a3868ec_XL
A A
Քաղաքականություն

Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` ՀՀ նախագահի 2021թ. փետրվարի 24-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է մարտի 4-ին և մակագրվել դատավոր Մերի Համբարձումյանին:

 Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: