Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Սպորտ

Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այսպես մեկնաբանեց մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի տեղափոխությունը ԱՄՆ։

«Լևոն Արոնյանը իր պատասխանում նշել է, թե ինչու է հեռանում Հայաստանից։ Ես բացարձակապես չեմ խրախուսել նրա այդ որոշումը։ Նույնիսկ նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծի մեզ համար, որպեսզի Հայաստանի շախմատի սիրահարները օժանդակություն տրամադրեն։ Խնդիրն օժանդակության մեջ չէ։ Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ որ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - ասաց Սերժ Սարգսյանը։