Բացել լրահոսը Փակել լրահոսը
1044855
A A
Հասարակություն

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրում թողարկվել է նոր տարբերակ

Փետրվարի 1-ից մեկնարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը:
 
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համագործակցության արդյունքում մինչև ապրիլի 1-ը վերոնշյալ էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանն ու մուտք գործել ՌԴ:
 
Հավելվածից օգտվելու քայլերն են.
Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը:
 
Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
 
Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
 
Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
 
 
Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
 
Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 10-ը մասնավոր լաբորատորիա`
1. «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիա,
2. «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիա,
3. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիա,
4. «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիա,
5. «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» լաբորատորիա,
6. «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիա,
7. «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիա,
8. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ,
9. «Սիրմեդ» ՍՊԸ,
10. «ԴԻԱԳԵՆ ՊԼՅՈՒՍ ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ,
(ցանկը կարող է ընդլայնվել):
 
Ի դեպ, այլևս ընտանիքի յուրաքանչյուր անդամի թեստի արդյունքներն առանձին սմարթֆոնում պահելու անհրաժեշտություն չկա: Թողարկվել է հավելվածի նոր տարբերակը, որը հնարավորություն է տալիս պահպանել ճամփորդող ընտանիքի բոլոր անդամների Covid-19 թեստի արդյունքները մեկ հավելվածում:
 
Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`