Բացել լրահոսը Փակել լրահոսը
987.thumb_
A A
Պաշտոնական

Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից․ հայտնի է նոր տնօրենի անունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Փրկարար ծառայության տնօրեն  Վրեժ Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ։