Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Երկրում հեղաշրջում չկա, և դրա փորձը չի եղել․ Արա Պապյան (տեսանյութ)

Ժողովրդի ընտրությունը միայն նախկինները կամ ներկաները չեն, կա այլ ընտրություն և այդ ընտրությունը Ազգային-ժողովրդավարական բևեռն է, որը ապացուցել է, որ ազգային ուժ է։ Այս մասին Մատենադարանի հարակից հատվածում հրավիրված ասուլիսում հայտարարեց Ազգային- ժողովրդավարական բևեռի անդամ Արա Պապյանը։

Ինչ վերաբերում է ԳՇ հայտարարությանը, որով պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Պապյանն ասում է՝ սա հստակ քաղաքացիական դիրքորոշման արտահայտում է, ոչ թե միջամտություն քաղաքական գործընթացներին

«Բանակի ներգրավվածությունը շատ դրական է, և նա է երաշխավորը, որ  մենք կկարողանանք կերտել մեզ բոլորիս և մեր հայրենիքին արժանի ապագա»։

Նրա խոսքով՝ երկրում հեղաշրջում չկա, և դրա փորձը չի եղել․

«Նախագահը գործում է որպես սահմանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանում իր դիրքորոշումն է արտահայտում, փորձում է երկիրը պահել կայունության շրջանում»։

Պապյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաք-երթին և ժողովրդի մասնակացությանը, ընդգծեց՝ ցանկացած իշխանություն կարող էր այդ քանակությունը հավաքել՝ ունենալով կառավարման լծակները

«Ճշմարտությունը երբեք քանակով չի որոշվում, իսկ այդ հավաքված ժողովուրդը չէր ստանում կարևորագույն հարցերի պատասխանը, այս իշխանությունը արդեն կիսված է և պարտված, սա շուտով կերևա»։

Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ ներհայաստանյան զարգացումների համատեքստում, Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարում է` ՀՀ-ն կարող է նոր դաշնակիցներ ունենալ, կարող է անվտանգություն ունենալ

 «ՀՀ-ն կարող է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի մեծ դաշնակիցը լինել»,- ասաց Արա Պապյանը:

Պետականությանը և ժողովրդին այսքան հարվածներ հասցնելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա,-պնդեց բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանը

«Արդեն մենք ակնատես ենք, որ հազարներով մարդկանց բերման են ենթարկում, ինչպես չակերտավոր հին ու բարի ժամանակներում, արդեն գործ ունենք պետության զավթման և իշխանության յուրացման հետ, այլևս այս իշխանությունը ոչ միայն  ոչ լեգիտիմ չէ, այլ նաև հանցավոր է»։

Ըստ Ավետիսյանի՝ քանի դեռ չենք ունեցել անցումային արդարադատություն և բոլոր մեղավորներին պատասխանատվության չենք կանչել, բանակի հասցեին վիրավորական արտահայտություններ անելը նշանակում է, որ այս իշխանությունը անձնական շահերից այն կողմ այլ բանի չի ձգտում։

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տեսակետ ունեն արտահերթ ընտրությունների առաջարկի հետ կապված։

Բևեռի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը ընդգծեց՝ այս իրավիճակում` նույն Սահմանադրությամբ, նույն պետական համակարգով, արտահերթ ընտրությունները մի քանի ամիս հետո այլ տեղում է «պայթյուն առաջանալու» 

«Ռուս-թուրքական ցանցից պետք է դուրս գանք, դրա  էլեմենտներից մեկը ընտրությունն է»,-նշեց Բաղդասարյանը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը վաղը ևս հավաք-երթ կիրականցնի։