Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները․Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ից հետո մենք արդեն վերականգնվում ենք, բանակը արդեն վերականգնվում է։ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ոչ թե մենք վատ ղեկավարին ուզում ենք փոխարինել լավ ղեկավարով, ո՛չ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները»,-հայտարարեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ոչ միայն նախկինը պետք է վերականգնել, այլ նաև ավելի բարձր կետի պիտի հասնենք․

«Մեր սխալներն էին, մեր վրիպումներին էին, մեր հանացագործություններն էին, որ բերեցին նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը, մենք պետք է վերածնվենք նոր մակարդակով, նոր սիրով, մեծ գաղափարներով»,-հայտարարեց Մանուկյանը և հավելեց՝ աշխատանք դեռ շատ կա։

Մանուկյանը խոսեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու նախագծի մասին, ասաց՝ ՍԴ-ն պետք է պահի մեր ժողովրդի ու բանակի շահերը․

«Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, անխուսափելի պետք է լինի Նիկոլ Փաշինյանի գնալը»,-հայտարարեց Մանուկյանը և հավելեց՝ սկզբում աննկատ գրավվեց Հայաստանը, ապա Արցախը․

«Պետք է դասեր քաղենք՝ ինչպիսի պետություն, ինչպիսի ժողովուրդ ենք ուզում լինել»։

«Ազգ-բանակ-հաղթանակ» խոսքերով Մանուկյանը եզրափակեց իր ելույթը։