Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարտի 1-ի գործով դատերը քմահաճույք են և ուղղակի հանդիպման վայր․ Ֆարմանյան (տեսանյութ)

Մարտի 1-ի դատավարությունը դարձրել են քմահաճույք, հանդիպման վայր։ «Ա1+»-ի հետ զրույցում  հայտարարեց Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ դատավարության ձգձգման հարցում մեղք ունի և՛ այս իշխանությունը և՛ նախորդները, ում, ըստ Ֆարմանյանի, ձեռնտու է դատավարության ձգձգումը․

«Մարդուն քաղաքի կենտրոնում գնդակահարել են, ո՞ւմ ներենք, ինչի՞ համար ներենք»։

Ֆարմանյանը նաև հայտնեց՝ որպես ՀՀ քաղաքացի մասնակցելու է իշխանության այսօրվա կազմակերպած երթին․

«Ոչ մեկ թող չշահարկի Մարտի մեկը, մենք չենք ների ու թույլ չենք տա»,-նշեց զոհվածի հայրը և հավելեց, որ այսօր այլ հրատապ հարցեր էլ կան՝ անհապաղ անհրաժեշտ է գերիների վերադարձ։

Նշենք, որ այսօր Մարտի մեկի արյունալի իրադարձությունների 13-րդ տարելիցն է, այս առիթով  սուրբ Սարգիս եկեղեցում զոհերի հարազատները, ՀԱԿ անդամներն ու համակիրները  նախ մասնակցեցին Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի պատարագին, ապա երթով հասան Մյասնիկյանի արձան, ծաղիկներ խոնարհեցին, ապա շարժվեցին դեպի Եռաբլուր։