Բացել լրահոսը Փակել լրահոսը
1589692557_0_244_3205_2047_1920x0_80_0_0_fd1e63b0f5ae136526fc1de6164314db
A A
Քաղաքականություն

Պեսկովը՝ «Իսկանդերի» մասով Երևանի պարզաբանման վերաբերյալ

Կրեմլին բավարարում է Երևանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում եկել է եզրահանգման, որ նրան սխալ են զեկուցել «Իսկանդերների» վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն այսօր նշել է, որ ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։