Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Քաղաքականություն

Հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության․ Նիկոլ Փաշինյան․ ուղիղ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ մարտի 1-ի ժամը 18։30-ին հանրահավաք է կազմակերպվելու Երևանի Հանրապետության հրապարակում։

Վարչապետը տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի» խորհրդանշական օրն անցկացվելիք այդ հանրահավաքով անում և ժողովրդական իշխանությունը»։ «Իհարկե, ես կանդրադառնամ «Մարտի 1-«պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը Հայաստի» դատավարությանը»,- հավաստեց Փաշինյանը՝ նկատելով, որ անդրադառնալու է նաև ռազմական հեղաշրջման փորձին և ՀՀ նախագահի՝ մարտի 27-ին կայացրած որոշմանը՝ վարչապետի առաջարկով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից չազատելու վերաբերյալ։ «Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով քաղաքացիական բախումների հնարավորության մասին խոսակցություններին՝ ՀՀ վարչապետը հավաստեց, որ Հայաստանում այլևս քաղաքացիական բախումներ և նոր «մարտի 1»-եր չեն լինելու, ինչը պետք է ի ցույց դրվի մարտի 1-ի հանրահավաքին մասնակցությամբ։ 

Փաշինյանը նկատեց, որ հանրահավաքին «Մարտի 1»-ի գործին անդրադառնալու է «Հոկտեմբերի 27»-ի հետ զուգահեռներով և համեմատություններով։

Նա հավելեց, որ անդրադառնալու է դատական ոլորտում անելիքներին, Բարձրագույն դատական խորհրդի խնդիրներին։

Փաշինյանի խոսքով՝ մի շարք քաղաքական ուժեր կհրավիրվեն մասնակցելու և ելույթ ունենալու հանրահավաքին, որպեսզի հանրահավաքը ծառայի երկու նպատակների. առաջինը, որ ի ցույց դրվի, որ Հայաստանում կա ուժեղ հանրություն, որը կառավարություն ձևավորելու իր իշխանությունը կարող է պաշտպանել, և երկրորդը՝ Հայաստանում մարտի 1-երի և քաղաքացիական բախումների էջերը փակված են այն առումով, որ նման դեպքերի կրկնությունը բացառվում է։

ՀՀ հայտնեց, որ հանրահավաքի ժամանակ խոսք է լինելու ներքին քաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների, գերիների խնդիրներին, և հանրահավաքը կավարտվի երթով։