Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վաղը սա կլինի ուրախության հրապարակ․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին։ Այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին։ Ողջունում ենք Հանրապետության նախագահի որոշումը։
 
Ժամանակն է, որ մյուս բոլոր կառույցներն էլ հայտարարեն իրենց կարծիքը։ Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը։ Հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք։
Դիմում եմ մեր մտավորականությանը, Գիտությունների ակադեմիային, բոլոր կազմակերպություններին՝ հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին։
 
Մենք մեր պայքարի ժամանակ միշտ պահանջում էինք, որ բանակը կանգնի ժողովրդի կողքին։ Բանակը կանգնեց ժողովրդի կողքին։ Այժմ բանակը պետք է սպասի մեր քայլին։ Արդեն ժամանակն է, որ մենք քայլ անենք։ Այն, ինչ մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին։ Եվ մենք բոլորս այդ ավարտին կմասնակցենք։
 
Շնորհավորում եմ բոլորիս։ Այս րոպեին սա մեծ հաղթանակ է։
Ի՞նչ ենք անելու վաղը։ Վաղը բեմը կտրամադրենք մեր մտավորականներին, մշակույթի գործիչներին, համերգներ կլինեն այստեղ, վաղը սա կլինի ուրախության հրապարակ։
Երկուշաբթի օրվանից սկսում ենք նորից առաջ գնալ։
 
Երկուշաբթի՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա հանրահավաք, և կմտածենք մեր հաջորդ քայլերի մասին։
Ես հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն կլսենք ԱԱԾ-ի և Ոստիկանության հայտարարությունները, որ նրանք նույնպես սատարում են բանակին։