Բացել լրահոսը Փակել լրահոսը
1044712 (1)
A A
Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, գրում է РИА Новости-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: