Բացել լրահոսը Փակել լրահոսը
նարեկ մալյան
A A
Պաշտոնական

Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել է իրեն մեղադրանք առաջադրվելու մասին:  Մալյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա նշել է, որ Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում իրեն գրավոր բացատրել են, որ «մահ դավաճաններին» կոչը բռնության սպառնալիք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը):

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց հրավիրված հանրահավաքի ընթացքում  տեղի է ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է մահապատժի բեմականացված ցուցադրումը: