Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_38c51453b01d279657bab6a160332884
A A
Քաղաքականություն

«Եթե իշխանության փոփոխություն լինի, ապա դա պետք է Հայաստանի ժողովուրդն անի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է Ermenihaber.am-ը:

Դեպքերը որակելով որպես «հեղաշրջման փորձ»՝ Թուրքիայի նախագահն ասել է. 

«Այս պահին Հայաստանում հեղաշրջման փորձ է... Գիտեք, որ մենք դեմ ենք հեղաշրջման բոլոր տեսակներին: Պետք է բացեիբաց ասեմ, որ անընդունելի է, զինվորականների միջամտությամբ հեղաշրջման աղմուկ-աղաղակ բարձրացնելը: Եթե իշխանության փոփոխություն լինի, ապա դա պետք է Հայաստանի ժողովուրդն անի: Առանց այդ էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդն ինքը կարող է տապալել Փաշինյանին: Սակայն երբ հարցը հասնում է հեղաշրջմանը, ապա դրա վերաբերյալ մեր կարծիքը տարբեր է»:

Նշենք, որ Էրդողանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button