Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Պուտինը ԼՂ հարցը քննարկել է ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշական անդամների հետ եւ նրանց հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը:  

«Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում համագործակցությունն այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ»,- ասել է Պուտինը՝ բացելով խորհրդակցությունը: