Բացել լրահոսը Փակել լրահոսը
5840221
A A
Քաղաքականություն

Կրեմլից մանրամասներ են ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում Հայաստանում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Եթե դուք ուշադիր կարդացել եք մեր հրապարակած տեքստը, ապա հավանաբար հնարավորություն ունեցել եք կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Դա շատ կարևոր է: Մեր կողմից բավականին լիարժեք ձևակերպում է տրվել, որը միանգամայն բովանդակալից է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են տարբերվում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունները: