Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահականը` ոստիկանության հսկողության ներքո (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթ են անում։

Նրանք մի պահ կանգ առան  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ, որտեղ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նախագահի ներկայացուցիչը մոտեցել և ասել է, որ 16։40-ին Արմեն Սարգսյանը կընդունի 17+ կուսակցությունների պատվիրակությանը։

Նախագահականի մոտ ոստիկանական պատ է։

Ընդդիմության երթը հասավ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատանը, որտեղ ոստիկանական մեծաքանակ ուժերը փակել էին տարածքը։ Երթն այստեղ կանգնեց և կազմակերպիչները կարճ ելույթներ ունեցան՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ իրեն մերժում է մի ամբողջ ժողովուրդ, բանակը, գեներալիտետը, մերժում է եկեղեցին, երկու կաթողիկոսները և նախագահը։

Ժամը 18-ին հանրահավաք է հրավիրված Բաղրամյան պողոտայում։