Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Բանակի գլուխն ուզում են վերացնեն, որ ապացույցները վերացնեն․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ ԳՇ տարածած հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Այս մասին ԼՀԿ նախագահը նշեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում․

«Մեր ժողովրդին անընդհատ խաբում ու մանիպուլացնում են, հիմա էլ խաբել ու մանիպուլացրել են։ Ռազմական հեղաշրջում նշանակում է, որ զինված ուժերը գնում և քաղաքական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ղեկավարներին կալանավորում են և զորքեր են հանում փողոցներ, ՀՀ-ում նման փորձ չի եղել, և վարչապետը մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և այս իրավիճակում էլ համախոհություն գտնի քաղաքացիների մոտ»։

Էդմոն Մարուքյանը պնդեց՝ ինքն անձամբ դեմ է զինված հեղաշրջմանը, և եթե նման փորձ լիներ, ինքը կլիներ հակառակ կողմում․

«Վարչապետը հետևողականորեն գլխատում է առանց այն էլ հարվածի տակ ընկած զինված ուժերը։ Զինված ուժերում չեն մնացել կոռումպացված գեներալներ, թալանչի գեներալներ և երեք տարվա մեջ որևէ կոռումպացված գեներալ չի դատվել, այսինքն՝ վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի, գեներալ-գնդապետի կոչում ստացած մարդկանց դեմ, եթե նրանք վատն էին, չպիտի ստանային կոչումներ, եթե լավն են, ուրեմն փորձ է արվում ջախջախել զինված ուժերը»։

Մարուքյանն ասաց՝ պատրաստ է լինել միջնորդ Զինված ուժերի և իշխանության միջև, նաև փողոցում կանգնած ուժերի և իշխանության միջև, բայց դա չի կարող անել այն պայմաններում, երբ երկրում չկան պաշտոնյաներ և պետական ինստիտուտներ։

Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը վախենում է փաստահավաք խումբ ստեղծելուց, բանակն ուզում են գլխատեն,  որ ապացույցները վերացնեն։