Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունների կոնսուլտացիաների հրավեր չենք ստացել․ Արման Աբովյան (տեսանյութ)

Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ և ունակ չէ զուգահեռ գնահատել և ընդունել իրավիճակը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ համարելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հաճախ իրարամերժ են։

«Մենք հնարավոր և անհնարին ամեն ինչ կանենք, որպեսզի չլինեն ընդհարումներ, բախումներ, իսկ միակ տարբերակը, որ դա չլինի, այն էր, որ գործընթացները պետք է բերել հասկանալի դաշտ, իսկ իշխանությունը դուրս է հասկանալի դաշտից»։

Աբովյանը պնդեց՝ արտահերթ ընտրությունների կոնսուլտացիաների հրավեր չեն ստացել վարչապետի աշխատակազմից․

«Ընդդիմադիր խմբակցությունները երկու օր է՝ ամեն ինչ անում են, որ գերլարված իրավիճակը բերեն Ազգային ժողով և քննարկեն»։

Աբովյանի խոսքով՝ եթե իշխանությունը պնդում է,  Սյունիքում անվտանգային երաշխիքներն ապահովված են, թող գնան և տեսնեն հայկական հողի վրա կանգնած ադրբեջանցի զինվորականներին։

ԳՇ շտաբի հայատարարությունը ռազմական հեղաշրջման հետ աղերս չունի, պնդեց Աբովյանը։