Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Օնիկ Գասպարյանը ցանկանա, կհանդիպենք նրա հետ․ այս պահին կարիքը չեմ տեսնում․ Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ բանակցություն վարել որևէ քաղաքական գործչի հետ, նրա՝ մեկ ժամ ավելի մնալը վտանգ է սպառնում մեր երկրի անվտանգությանը։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե իշխանությունը բանակցում է Օնիկ Գասպարյանի հետ, Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ Օնիկ Գասպարյանը և ընդհանրապես Գլխավոր շտաբը սկզբունքային են, ևինքը  չի կարծում, որ հետքայլ կանեն իրենց որոշումից․

«Օնիկ Գասպարյանը և Գլխավոր շտաբը արդեն իրենց հայտարարությունը արել են, և չեմ կարծում,որ ընդդիմության կողմից նրա հետ հանդիպելու անհրաժեշտություն կա, եթե Օնիկ Գասպարյանը ցանկանա, մենք պատրաստ ենք հանդիպել»,-նշեց Բաղդասարյանը։