Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Էս պահից սկսած մենք դադարեցնում ենք մեր ակցիաները և առաջարկում ենք, որ ընդդիմությունը ևս դադարեցնի (տեսանյութ)

Հանրապետության հրապարակից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները քայլերթով հասել էին Շենգավիթ վարչական շրջան: 
 
Նիկոլ Փաշինյանը այնտեղ կանգնեցրեց քայլերթը` ասելով, որ օրվա իրենց առաքելությունն իրականացրին` հրապարակում արձանագրելով ժողովրդի դիրքորոշումը:
 
Նա նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պիտի ստորագրի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, կամ վերջինս պետք է հեռանալու դիմում գրի:
 
«Այս պահից սկսած, մենք մեր ակցիաները դադարեցնում ենք և առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք հետագա անելիքների վերաբերյալ քննարկումների: Այդ անելիքների վերաբերյալ որոշումները, իհարկե, պետք է կայացվեն` հաշվի նստելով ժողովրդի հետ», - ասաց վարչապետը: 
 
Երթի ավարտից հետո, Փաշինյանի խոսքով գնալու է Կառավարություն և մասնակցելու է մի քանի խորհրդակցությունների ու քննարկումների. 
 
«Առաջիկայում մեր կարգախոսը հետևյալն է` «Ո՛չ թավիշին»:
Բոլորն իրենց հնարավորություններն ստացան. ով օգտագործեց իր հնարավորությունը` օգտագործեց, ով չօգտագործեց` ժողովրդի կամքը պիտի կատարվի», - ասաց նա:
 
Հիշեցնենք, որ ընդդիմությունը փակել է Բաղրամյան պողոտան` հայտարարելով,որ չի հեռանալու, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։