Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Օրենքում մեկ բառի բացակայությունը զրկում է բարեգործական կազմակերպություններին խոշոր աջակցությունից․ Արմինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Արտերկրի  մասնավոր ձեռնարկություններից Հայաստան ուղարկվող մարդասիրական բեռն էլ պետք է ազատվի  մաքսային տուրքերից։  «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի առաջարկ-նախաձեռնությանը միացել են մի շարք կազմակերպություններ։

«Բարեգործության մասին»  գործող օրենքում չկա նշված, որ ձեռնարկությունների կողմից մարդասիրական աջակցությունն էլ է ազատվում տուրքերից, ինչպես մյուս դոնորների դեպքում։

Ըստ Արմինե Հովհաննիսյանի՝  իրենք ստիպված են հրաժարվել ձեռնարկությունների աջակցությունից, քանի որ ստիպված են մեծ տուրքեր վճարել։  Առանց այդ էլ քիչ չեն այսօր մաքսային ծախսերը պահեստի հետ կապված։ 

 Այս եւ այլ խնդիրների մասին՝ տեսանյութում։