A
A
Սա հեղաշրջում չէ․ բանակն ունի սահմանադրական իրավունք մատնանշելու ամենակարևոր թշնամուն․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում քիչ առաջ դիմեց ժողովրդին․
«Ավարտվում է այն փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին դուրս կշպրտենք և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը։
Ինչպես միասնական էինք առաջին փուլում, միասնական պետք է լինենք նաև երկիրը վերակառուցելու, արդար և հզոր Հայաստան դարձնելու գործում։
Ես ողջունում եմ մեր բանակին։ Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է։ Մենք միշտ ենք եղել միասնական, բայց այսօր առավել ևս։
Սա հեղաշրջում չէ։ Բանակն ունի սահմանադրական իրավունք մատնանշելու ամենակարևոր թշնամուն, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Եվ բանակը մատնանշեց այդ թշնամուն՝ դա Նիկոլ Փաշինյանն է։ Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որը պետք է հեռացվի։
Կոչ եմ անում Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պետական մյուս կառույցներին միանալ բանակին։
Կոչ եմ անում նաև «Իմ քայլի» պատգամավորներին, որոնց մի մասն ընկել է ծուղակի մեջ, դո՛ւրս եկեք խմբակցությունից, մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վրա պատմությունը թողնելու է սև բիծ։
Կոչ եմ անում ժողորդին հավաքվել այստեղ՝ Ազատության հրապարակում։ Մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք։
Դիմում եմ մեր մարզերի ժողորդին՝ տեղերում հանրահավաքներ անել։ Ինչքան մենք շատ լինենք, ինչքան հզոր լինենք, այնքան այդ խելագարին դժվար կլինի բախումներ առաջացնել։
Սիրելի՛ ժողովուրդ,
մենք միշտ հաղթել ենք, երբ եղել ենք միասնական։ Ես կոչ եմ անում միասնության, կոչ եմ անում արագ ավարտել այն գործը, որ սկսել ենք և անցնել երկրորդ փուլին։
Մեզ պետք է հզոր, պաշտպանված, մյուս երկրների հետ հավասարը հավասարի հետ խոսող երկիր, հզոր Հայաստան։ Եվ մենք կկառուցե՛նք այն»։