Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը․ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր հայտարարությունը

ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր հայտարարությունը։ 

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։