Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուսավոր հայաստան
A A
Պաշտոնական

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է․ ԼՀԿ հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի հայտարարությունը

Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։

Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։

Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին

Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։

Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է: 

Հարգանքով`

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն